Այսօր առավոտյան (27.03.2025-irates.am) «ժողովրդավարության» բաստիոնապետի իշխանությունը Գյումրիում «փայլատակեց» իր ամբողջ հմայքով:
Ոստիկանական «օպերացիաներ» քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների դեմ, նրանց նախընտրական շտաբների աշխատանքների խափանում, ձերբակալույթուններ:
Եվ այդ ամենը՝ քվեարկությունից 3 օր առաջ:
Այդ նյարդային շարժումներն ամենից ցայտուն վկայությունն են այն բանի, որ Փաշինյանն ու ՔՊ-ն պարզորոշ հասկացել են. Գյումրու ՏԻՄ ընտրություններում իրենք շանս գրեթե չունեն, չնայած պետական միջոցներով ու «հնգամյակը՝ 2 ամսում» ռեժիմով վարչական ռեսուրսի չարաշահումներին:
Հնարավոր է, դրանով էր պայմանավորված նաև Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքը, հիստերիայի հերթական նոպան՝ ԱԺ-ում:
Նրա նյարդայնությունը փոխանցվում է նաև իր իշխանությանն սպասարկող ծառայություններին, որոնք ահաբեկված հարձակվեցին ԱԺ-ում իրենց իրավունքների պաշտպանության նպատակով լուռ ակցիա անող լրագրողների վրա՝ անգամ չվախենալով, որ քրեորեն հետապնդելի արարքի են դիմում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ